SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 28-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Մարտին Կոբալյանը, ով հայտնել է, որ նոյեմբերի 27-ի ժամը 18:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ, Կոմիտաս պողոտայի թիվ 62 շենքի դիմաց կայանված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները գողացել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված Porsche Cayenne-ը հաշվառված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաշվեկշռում և այն վարում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:








































