Friday, 03 07 2026
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

Ցավոք սրտի, Վրաստանում այս պահին հաղթեց օլիգարխիան. վարչական ռեսուրսի գերչարաշահում է եղել

Վրաստանում նախօրեին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին, որը վայելում է «Վրացական երազանք» իշխող դաշինքի աջակցությունը։ Նա ստացել է ձայների մոտ 60 տոկոսը, իսկ ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն ստացել է ձայների մոտ 40 տոկոսը։ Ընտրությունների արդյունքներն անակնկալ չէին։

«Եվրոպական Վրաստան» կուսակցության Ջավախքի լիդեր Արսեն Կարապետյանի դիտարկմամբ՝ 10 տոկոս ընտրությունների արդյունքի վրա ազդել են վարչական ռեսուրսի կիրառումը, ընտրակաշառքը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ հայերի համակրանքը Վաշաձեի կողմն է, և եթե չլիներ ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում, ռեալ ընտրություն լինելու դեպքում Բիձինա Իվանիշվիլին կպարտվեր:

«Հաշվի առնելով ադմինիստրատիվ ռեսուրսը, ծախսած ռեսուրսը՝ կարող եմ ասել, որ Բիձինա Իվանիշվիլին պարտվել է, քանի որ վարչական ռեսուրսի գերչարաշահում է եղել»,- ասաց Արսեն Կարապետյանը։

Նա նշեց, որ հիմա սպասում են Գրիգոլ Վաշաձեի հայտարարությանը, ով այսօր ժամը 18։00-ին ընտրությունների, հետագա գործողությունների վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ։

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներն անօրինական է համարել Միխեիլ Սաակաշվիլին՝ կոչ անելով բողոքի ակցիաներ սկսել: Արսեն Կարապետյանը նշեց, որ սա Միխեիլ Սաակաշվիլիի անձնական կարծիքն է, իրենք սպասում են Վաշաձեի հայտարարությանը. «Սպասենք, տեսնենք՝ երեկոյան ինչ կհայտարարի ընդդիմությունը, դրանից հետո կտեսնենք՝ ինչ ենք անելու»,- ասաց նա։

Արսեն Կարապետյանի խոսքով՝ ցավոք սրտի, Վրաստանում այս պահին հաղթեց օլիգարխիան տասը տոկոսով, բայց պարզ չէ, թե ինչ կլինի վաղը կամ մյուս օրը: «Մենք սպասում ենք միասնական ընդդիմության քայլերին։ Իվանիշվիլին այս ընտրություններին պարտվել է ժողովրդի առաջ, գուցե հաղթել է Վաշաձեին, բայց պարտվել է Վրաստանի ժողովրդին։ Մեր հետագա քայլերը կլինեն արդեն բրենդ դարձած դուխով և անպայման, անպայման պայքարելով մինչև հաղթանակ»,- ասաց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում