Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանն ապաքինվել է ծնկի վնասվածքից:
L’Equipe-ը հայտնել է, որ 20-ամյա ֆրանսիացին վերսկսել է մարզումները: Մադրիդյան գրանդի գլխավոր մարզիչը հայտնել է, որ Վարանը կվերականգնի մարզավիճակը մինչև Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Ատլետիկ»-ի դեմ հանդիպումը, որը տեղի կունենա փետրվարի 2-ին:
Ֆրանսիացին կարող է մասնակցել նշված խաղին: Հիշեցնենք` ծնկի խրոնիկական բորբոքման պատճառով Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Վարանը մասնակցել է ընդամենը 4 հանդիպման` վերջին անգամ խաղադաշտ դուրս գալով նախորդ տարվա նոյեմբերի 9-ին:









































