ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող մասնավոր ինքնաթիռը նոյեմբերի 28-ին վնասվել է Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանում, հաղորդում է Associated Рress-ը:
Թրամփի Boeing 757-ը տուժել է մեկ այլ օդանավի հետ բախման հետևանքով: Միջադեպը երկրի վրա է տեղի ունեցել: Երկրորդ ինքնաթիռը, կայանատեղի շարժվելիս, վնասել է նախագահական ինքնաթիռի թևը:
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Սպիտակ տունը և Trump Organization ընկերությունը այն չեն մեկնաբանել:








































