ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հերթական անգամ կատարել է ավանդույթը՝ կնոջ հետ միասին վառելով Սպիտակ տան սուրբծննդյան տոնածառի լույսերը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Թրամփը շնորհավորել է գալիք տոները և ներկաների հետ միասին հաշվել մինչև տասը, որից հետո տոնածառի լույսերը վառվել են:
«Բոլորին երջանիկ Սուրբ ծնունդ եմ մաղթում»,-ներկաներին դիմելով՝ ասել է ԱՄՆ նախագահը:
Նշվում է, որ ԱՄՆ-ում նախագահներն այսպիսի արարողություն են անցկացնում արդեն 96 տարի՝ 1923-ից ի վեր:











































