Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը «հղիություն» բառը համարում է վուլգար, ուստի այն իր խոսքում փոխարինում է, հաղորդում է Mirror Online-ը:
Պարբերականը նշում է, որ, ամենայն հավանականությամբ, Եղիսաբեթ II-ին դուր չի գալիս այդ բառի օգտագործումը կապված արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի հետ:

Թագուհին նախընտրում է «հետաքրքիր դրություն» արտահայտությունը:
Թագավորական ընտանիքն արագորեն աճում է. Եղիսաբեթ II-ն արդեն 8 անգամ տատիկ և 7 անգամ մեծ տատ է դարձել: Հաջորդ տարի թագուհին 8-րդ անգամ մեծ տատ կդառնա, երբ գարնանը լույս աշխարհ կգա արքայազն Հարիի և Մեգան Մարքլի առաջնեկը:











































