Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող հեռուստահաղորդավարների վարկանիշային աղյուսակը։

Ցանկը գլխավորում է փաստաբան Ջուդիթ Շեյնդլինը, որ հանդիսատեսին հայտնի է որպես «Դատավոր Ջուդի» հաղորդման հաղորդավար։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 147 մլն դոլար։ Երկրորդ տեղում «Էմմի» բազմաթիվ մրցանակների մրցանակակիր Էլեն Դեջեներեսն է, որ 2003թ․ սկսած՝ սեփական շոուն է վարում։ Նրա եկամուտը կազմում է 87,5 մլն դոլար։

Երրորդ տեղում հոգեբան Ֆիլ Մաքթրաուն է՝ «Դոկտոր Ֆիլ» հեռուստահաղորդման վարողը․ տարեկան եկամուտը՝ 77,5 մլն դոլար։ Հնգյակը եզրափակում են American Idol-ի հաղորդավար Ռայան Սիքրեսթը (74 մլն դոլար) և երգիծաբան Սթիվ Հարվին (44 մլն դոլար)։












































