«Մենք ունենք կոնկրետ ծրագիր, ցանկություն ունենք հայտնվել իշխանության մեջ այդ ծրագիրը կյանքի կոչելու համար և այդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում հասնելու այդ նպատակին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Գևորգ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ իրենք այդքան ժամանակ չունեն զբաղվելու փոխհրաձգություններով․ «Եթե մեր նկատմամբ կլինեն այսպես կոչված ոտնձգություններ, նկատի ունեմ՝ վիրավորական պիտակումներ, մենք արագ կարձագանքենք, բայց մեր խնդիրն է ներկայանալ ժողովրդին մեր ծրագրով, և ժողովուրդը թող ընտրի այն քաղաքական ուժին, որի հետ կապում է ապագան»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։










































