«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Բերդում նախընտրական հանրահավաքի ժամանակ խոստացավ՝ ինչպես ազատ ու արդար ընտրություններում ստանձնել է իշխանությունը, այնպես էլ ազատ ու արդար ընտրություններում հանձնել այն։ Սա նա համարեց իրենց ամենակարևոր առաքելությունը։
«Մենք ինչքան էլ լավ իշխանություն լինենք, մեկ է՝ մի օր հայտնվելու է այլ քաղաքական ուժ, որը կարողանալու է շահել ժողովրդի համակրանքը, և դա է մեր ամենապատասխանատու պահը, որ մենք մի ձայնով անգամ չկեղծենք ու չխեղաթյուրենք ժողովրդի քվեն»,- ասաց Ն.Փաշինյանը։









































