Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Երկու մտահաղացման մասին, ղեկավարման հետ կապված (Նիկոլ Փաշինյանի և «Մասնագետների խորհրդի»)

Նիկոլ Փաշինյանը որոշել է ստեղծել պահեստի կադրային ֆոնդ, ինչը ըստ էության հանդիսանում է «Հայ մասնագետների խորհրդի» առաջարկների վերափոխությունը (մոդիֆիկացիա), որոնք հրապարակվել են մի քանի անգամ (նույնիսկ մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը), տես, օրինակ՝ «Հայ Մասնագետների Խորհրդի առաջարկը նոր ժամանակավոր իշխանության համակարգի անհրաժեշտության մասին» (http://nt.am/am/news/260564/

(Ի դեպ, դա հինգերորդն էր «Խորհրդի» ավելի քան երեսուն գաղափարներից, որին իշխանությունն ականջալուր եղավ։ Չնայած նրան, որ մեզ հղում չէր արված, շնորհակալ ենք արձագանքելու համար)։

Համադրենք այս երկու նախադասությունը, որից պարզ կլինի թե ինչում է Փաշինյանի տարբերակի (վերափոխության) թերությունը։

Ինչ է ասում Փաշինյանը։ Եթե որևէ մեկն ունի առաջարկություն ցանկացած բնագավառում և լավ վկայականներ (CV) նշանակալի մասնագետներ լինելու մասին, այդ տվյալներն ուղարկի հատուկ հանձնաժողովների, որոնք ինքը ստեղծում է։ Հետո, ըստ անհրաժեշտության, կառավարությունը կօգտվի նրանց ծառայություններից։

Ինչ էր առաջարկում «Խորհուրդը»։ Մենք առաջարկում էինք գաղափարների ու տեսլականների մասնագիտական և հրապարակային հարթակներ ստեղծել, որտեղից իշխանությունը կառանձնացնի առավել հեռանկարայինները և կատարման համար պարտադիր կդարձնի իշխանության համապատասխան կառույցների համար։

Այժմ համադրենք այս երկու գաղափարները։ Համեմատելուց կերևան Փաշինյանի տարբերակի թերությունները և «Խորհրդի» տարբերակի առավելությունները։

Փաշինյանի տարբերակի հիմնական դրույթներն են՝ ստեղծվում են հատուկ հանձնաժողովներ, որոնք կքննարկեն նոր գաղափարները, իսկ կառավարությունը կօգտվի գաղափարներից ու մասնագետների ծառայություններից ըստ պահանջվածության։ Թվում է թե, նորմալ գաղափար է։ Իսկ ո՞վ է ասում, որ Փաշինյանը կարող է ստեղծել ճիշտ հանձնաժողովներ, որոնք ի զորու են գնահատել մասնագետների գաղափարները։ Չէ որ մենք ոչ մի բնագավառում մասնագիտական չափորոշիչներ չունենք (նույնիսկ գիտության բնագավառում, որտեղ դրանք ակնառու են, սակայն պաշտոնյաները չեն ուզում դրանք տեսնել ու ուշադրության արժանացնել)։ Ո՞վ է ասել, որ պաշտոնյաներն այդ հանձնաժողովներում հատուկ կերպով չեն փչացնելու ներկայացված ճիշտ գաղափարները կամ «ծածկադմփոց» անելու։

Ահա թե ինչու, մենք՝ «Խորհուրդը» գտնում ենք, որ գաղափարները պետք է քննարկվեն մասնագիտորեն և հրապարակային՝ հենց այն պատճառով, որ չլինի գաղափարների ոչ մի «ծածկադմփոց» ու քաշքշուկներ պաշտոնյաների կողմից (թե չիմացության, թե չկամության պատճառով)։

Ավելին, հաշվի առնելով նախարարների ծայրահեղ ցածր մասնագիտական կարողությունները, «Խորհուրդն» առաջարկում էր ընտրել առավել խելամիտ գաղափարներն ու դարձնել դրանք պարտադիր նախարարների և նման պաշտոնյաների համար՝ հենց դա կլինի այն երաշխավորությունը, որ պաշտոնյաները չեն կարողանա «շիլաշփոթ» սարքել, առավել ևս «փչացնել գործը»։ Դա նաև շատ կարևոր է, քանի որ մեզ մոտ իսպառ բացակայում է պաշտոնյաների մասնագիտական ունակությունների վերահսկողությունը։ Նրանք ինչ–որ կերպ բացատրում են իրենց գործունեությունը, որն ավելի նման է մակերեսային գիտելիքների տեր մարդու շատախոսության, և դա ոչ մի կերպ չի վերահսկվում։ Ուրեմն, թող գոնե ղեկավարվեն այն ճշմարիտ սկզբունքներով, որոնք առաջարկվել են մասնագետների կողմից։

Այսպիսով, տեսնում ենք, որ «Խորհրդի» առաջարկն ավելի է համապատասխանում պետության շահերին, քան Նիկոլ Փաշինյանի տարբերակը։

Հարկավոր է պահպանել ոչ թե մասնագիտական ցածր ունակությունների տեր պաշտոնյաներին մասնագետների քննադատությունից, այլ ժողովրդին՝ այդպիսի իշխանությունից։

Մի նկատառում էլ։ «Խորհրդի» առաջարկն ինքը կյանքն է թելադրում։ Բերեմ օրինակ։ Փաշինյանի իշխանության գալուց հետո, վեց ամսվա ընթացքում գիտության բնագավառում ոչ մի գաղափար չի առաջարկվել քննարկման, իսկ մամուլում հայտնված բարեփոխումների մասին առանձին առկայծումները ահավոր թերի մասնագիտական բնույթ ունեն։ Ես արդեն քսան տարուց ավելի առաջարկներ եմ ներկայացնում գիտության բարեկարգման համար։ Իմ տեսլականը շարադրված է Անգլիայում, Չինաստանում, Վրաստանում (գիտությունների Ակադեմիայի նախագահությունում)։ Ես ներկայացրի իմ տեսլականը նախարարին, հուսալով, որ նա կսկսի հրապարակային քննարկումներ։ Ոչ մի արձագանք չհետևեց։ Դա ի՞նչ է։ Դա անբարտավանությո՞ւն է, մասնագիտական տհասությո՞ւն, թե՞ ուղղակի գիտությանը վնասելու ցանկություն։

Ահա և ձեզ օրինակ «Խորհրդի» առաջարկի կարևորության մասին՝ որ քննարկումները պետք է լինեն հրապարակային, իսկ քննարկման արդյունքում ընդունված գաղափարները պարտադիր լինեն կատարման համար։ Այլապես մասնագիտական տհասությունը և պաշտոնյա-«նորարարների» հավակնությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ։

Գրիգոր Բարսեղյան, «Հայ մասնագետների խորհրդի» նախագահ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում