Միջազգային վարկանիշային S&P գործակալությունը բարձրացրել է Իսլանդիայի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը՝ բացասականից դարձնելով կայուն: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Գործակալությունն Իսլանդիայի երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշներն արտարժույթով ու ազգային արժույթով հաստատել է ВВВ-/А-3 մակարդակի վրա:
«Իսլանդիայի տնտեսության համար ռիսկերը հավասարակշռված են»,- ասվում է S&P-ի զեկույցում:
Փորձագետները նշում են, որ հիփոթեքային վարկերի մարման ծրագիրը չի դառնա երկրի պետպարտքի աճի պատճառ, քանի որ ֆինանսավորվում է աճող եկամուտների հաշվին:
S&P-ի կանխատեսումներով՝ երկրի տնտեսությունը 2014-17թթ. կշարունակի աճել միջինը 2 տոկոսով:








































