«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի երրորդ համար Արման Բաբաջանյանն այսօր Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վերջին երկու օրերի քարոզարշավը բացասական տպավորություն է թողնում.
«Մինչդեռ ընտրությունները հույսի առիթ պետք է լինեին։ Այդ բացասականին պատասխանում ենք լուսավոր ուղերձներով, չարությանը պատասխանում ենք բարությամբ, ձեր զենքերին պատասխանում ենք մեր գաղափարներով։ Ովքեր կհանդգնեն պետության դեմ զենք բարձրացնել, նրանց կասենք, որ զենքը տեղ չունի մեր քաղաքական կյանքում։ Մենք ունենք քաղաքական գիտելիքներ, որոնք բացառում են զինված ապստամբություն մեր երկրում»։









































