«Մենք ներկայանում ենք հավակնոտ տնտեսական ծրագրով, որի իրականացումը համարում ենք Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացման հիմքը»,- Արտաշատում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու Արկադի Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ աշխատատեղերը հիմնականում պետք է ստեղծվեն մարզերում, կապիտալը Երևանից պետք է հոսի դեպի մարզեր. «Մենք ունենք արատավոր երևույթ՝ մարդը աշխատում է, սակայն նա չի կարողանում ընտանիք պահել»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































