Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Թալան՝ բանակից. Զինվորներին ու սպաներին ստիպում են գումարներ փոխանցել Համահայկական հիմնադրամին

Օրեր առաջ Լոս Անջելեսում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: Այս անգամ «Արարենք միասին» խորագրով համազգային դրամահավաքի ժամանակ հանգանակվել է 11 մլն 109 հազար 633 դոլար: «Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող կարևոր ծրագրերը:

Համահայկական հիմնադրամի միջոցով Արցախում իրականացվել են բազում ծրագրեր, կառուցվել ու վերակառուցվել են ռազմավարական ու մարտավարական ավտոճանապարհներ և այլն: Այս համատեքստում «Առաջին լրատվական»-ին հասած տեղեկությունները Արցախից ու առաջնագծից տագնապալի ու մտահոգիչ են: Արցախի զորամասերից մեզ ահազանգում են, որ զորամասերում զինվորներին, սպաներին պարտադրում են գումարներ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ավելի մանրամասն՝ սպաները՝ 5000 դրամ, ենթասպաները՝ 3000, պայմանագրային ծառայողները՝ 1000, ժամկետային զինծառայողները 100 դրամ պետք է հավաքեն ու փոխանցեն հիմնադրամին:

Մեր տեղեկություններով՝ այդ «հրահանգին» չենթարկվող զինծառայողները զորամասում արհեստական խնդիրների առաջ են կանգնում: Ավելին՝ զինծառայողների խոսքով՝ պաշտպանության նախարարությունը ամեն տարի մարաթոնի ժամանակ որոշակի գումար է հանգանակում, ու հետագայում այդ գումարները հավաքվում են զինծառայողներից, ու ամեն տարի դժգոհող զինծառայողներ են լինում: Ի դեպ, զինծառայողների խոսքով՝ հարցը ոչ թե գումարն է, այլ այն, թե ինչո՞ւ պետք է իրենցից պարտադրված գումարներ հավաքեն:

Հետաքրքրական է, որ այս արատավոր երևույթը միայն Արցախի Հանրապետության զորամասերում է տեղի ունենում, քանի որ փորձեցինք ճշտել՝ արդյոք ՀՀ զորամասերում և՞ս գումարներ հավաքելու հրահանգ է տրվել: Պարզվեց՝ ոչ:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման տեղեկության ինքը չի տիրապետում: Երևույթը սարսափելի է: Դրամահավաքություն անել բանակում՝ զինվորից, սպայից, այն ծառայողից, ով ամեն օր կյանքը վտանգելով պաշտպանում է սահմանները, ազգի դավաճանություն չէ՞…

Զինծառայողները նշում են, որ նախկին ռեժիմի ժամանակ այդ գումարները հավաքել են «ավել-պակաս փորձանքներից» խուսափելու համար: Բայց հիմա ամեն ինչ փոխվել է, և, ըստ տրամաբանության, այսպիսի դեպքեր չպետք է կրկնվեն:

Թավշյա հեղափոխությունից հետո նման գործելաոճը անթույլատրելի է: Ո՞վ է պատասխանատու: Ո՞ւմ թողտվությամբ է նման բան կատարվում: Արդյոք ՊՆ կամ ՊԲ ղեկավարությունը տեղյա՞կ է այս ամենից:

Մշտապես տարբեր տրամաչափի պաշտոնյաների կողմից հայտարարվել է՝ բանակից ու զինվորից թալանողը ազգի դավաճան է, գեներալ Մանվել Գրիգորյանի օրինակն էլ թարմ ու վառ է պահվում, իսկ այս դեպքը արդյո՞ք ավելի արատավոր ու պակաս ազգի դավաճանություն է, քան դա:

Արդյոք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է, թե ինչ է կատարվում բանակում, տեղյա՞կ է, որ անառողջ մթնոլորտ է ստեղծվում, կամ հարց է ծագում՝ ինչպե՞ս են համարձակվում հեղափոխությունից հետո՝ նոր իրողությունների պարագայում, նման գործելաոճով շարունակել աշխատել. կա՛մ բարձր մակարդակով թույլտվություն ունեն, կա՛մ զբաղվում են ինքնագործունեությամբ, կա՛մ հեղափոխությունը, ինչպես ասում են, դեռ Արցախ չի հասել: Ցանկացած պարագայում աններելի է, և հուսով ենք՝ պատկան մարմինների ուշադրությունը այս հարցի նկատմամբ ավելի մեծ կլինի: Ժողովրդի քվեով ու ցանկությամբ իշխանության եկած նոր ղեկավարությունը պարտավոր է կանխել նման դեպքերը, հակառակ դեպքում իրենք ևս մասնակից են այս ամոթալի երևույթներին: Պետք չէ մոռանալ ապրիլյան քառօրյա պատերազմը, առաջնագծում օրեր շարունակ կռիվ տված զինվորին չհասած «տուշոնկաներն» ու դպրոցականների նամակները, հիգիենայի պարագաներն ու քաղցրավենիքը: Այս դրամահավաքությամբ կրկնվում է նույն այդ երևույթը, որը բոլորն անվանեցին ազգի դավաճանություն…

Հիշեցնենք՝ նախորդ տարի «Բերքառատ Արցախ» խորագրով hեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12,505,456 դոլար։ 2016 թվականին «Իմ Արցախը» խորագրով հեռուստամարաթոնի ժամանակ՝ 15 մլն 428 հազար 777 դոլար, «Մեր տունը» խորագրով համահայկական «Հեռուստամարաթոն–2015»-ի ժամանակ՝ 10 մլն 378 հազար 465 դոլար, իսկ «Դեպի Արցախ» կարգախոսով «Հեռուստամարաթոն–2014»-ում հավաքվել էր 12 մլն 399 հազար 550 դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում