Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է միջազգային դիտորդություն սահմանել Հյուսիսային Կորեայի միջուկային օբյեկտների նկատմամբ: Այս մասին հաղորդում է Yonhap-ը`վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
Նշվում է, որ իր առաջարկության մասին Կիմ Չեն Ընն ասել է սեպտեմբերին`Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպման ժամանակ: Վերջինն էլ նոյեմբերին տեղի ունեցած բանակցությունների շրջանակում դա Թրամփին է փոխանցել:
Նշվում է, որ Փհենյանի այդպիսի որոշումը մեծ քայլ է՝ լիակատար միջուկազերծման ԱՄՆ-ի պահանջը բավարարելու ուղղությամբ: Աղբյուրը նշել է, որ Հյուսիսային Կորեան արդեն հայտարարել է Յոնբենի միջուկային հետազոտության կենտրոնը փակելու պատրաստակամության մասին, սակայն չի խոսել երկիր միջազգային փորձագետների մուտքի մասին:









































