Playboy պարբերականը վեց երեխաների մայր 44-ամյա Նանեթ Հեմոնդին «Տարվա աղջիկ» է հայտարարել: Վերջինը ծագումով ԱՄՆ Օհայո նահանգից է, սակայն բնակվում է մե՛րթ ԱՄՆ-ում, մե՛րթ Իտալիայում: Պլաստիկ վիրահատությունների համար շուրջ կես միլիոն դոլար ծախսելով՝ կինն իրեն «Բարբի տիկնիկի» է վերածել: Նանեթի լուսանկարը զարդարում է Playboy Slovakia պարբերականի շապիկը, գրում է Daily Star-ը:

«Շատ շնորհակալ եմ Playboy-ին՝ իմ երազանքն իրականացնելու համար»,-գրել է Հեմոնդն Instagram-ի իր էջում, որտեղ 87 հազար հետևորդ ունի:

Նանեթեն առաջին անգամ պլաստիկ վիրահատության դիմել է 21 տարեկանում:











































