«Նախկին իշխանության օրոք պայքարել եմ և առաջնորդվել եմ այն գաղափարով, որ միայն գիտակից քաղաքացին կարող է փոփոխություն կատարել հանրային կյանքում: Ժողովուրդը չպետք է հավատա այս կամ այն իշխանությանը, այս կամ այն խորհրդին, այլ պետք է հավատա իր ուժին, իր կամքին», այս մասին Արարատում իրականացված քարոզարշավի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մնացական Ալոյանը՝ հավելելով, որ «Լուսավոր Հայաստանը» կարող է ժողովրդի աջակցությամբ առողջացնել քաղաքական համակարգը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դանիել Պետրոսյանը վստահեցրեց, որ «Լուսավոր Հայաստանը»- ը պրոֆեսիոնալների թիմ է, քաջատեղյակ է խնդիրներին և կփորձի բարձրաձայնել դրանց մասին, որպեսզի լուծում ստանան:
«Մենք հեղափոխական արժեք կրող կուսակցություն ենք»,- ընդգծեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արտակ Մարգարյանը՝ հավելելով, որ նախկին իշխանությունն այլևս չկա, և հիմա անհրաժեշտ է արդարության և ազատության հաղթանակ:
Մանրամասն՝ տեսանյութում:









































