ԵՄ անդամ երկրների նախարարները պատրաստվում են կոչ անել Բրյուսելին մինչև 2021թ․ չեղարկել ամառային ժամանակին անցնելու ծրագիրը։ Այդ մասին ասվում է ԵՄ-ում նախագահող երկիրը՝ Ավտրիան ներկայացնող պատվիրակության տեքստում՝ գրում է Politico-ն։
«Բավարար ապացույցներ չկան, որ ամառային ժամանակին անցնելը առավելություն ունի տարվա մեջ 2 անգամ ժամանակի փոփոխություններով պայմանավորված անհարմարություների հանդեպ»,- ասվում է տեքստում։
Այժմ երկրները մինչև երեքշաբթի օրվա վերջը կարող են բողոքել առաջարկության դեմ։ Որոշ երկրներ պատրաստվում են ազգային քննարկումներ անցկացնել՝ որոշելու համար արժե արդյոք անցնել 1 ժամանակի՝ ձմեռային կամ ամառային։









































