Հարցվածների միայն 38% -ն է հավանություն է տալիս ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքին՝ հաղորդում է CNN ամերիկյան հեռուստաալիքը՝ հղում անելով Gallup-ի հետազոտության արդյունքներին:
Վերջերս անցկացված ուսումնասիրության համաձայն՝ Թրամփի աշխատանքը չեն հավանում տասը ամերիկացիներից վեցը:
Վերջին անգամ ԱՄՆ առաջնորդի գործունեության հավանության արժանացնելու վարկանիշը 40% -ից նվազել էր մի քանի շաբաթ առաջ: Այս անգամ այդ վարկանիշը նախորդից հինգ տոկոսով է նվազել`43% -ից հասնելով 38%-ի: Նախորդ շաբաթվա դրությամբ նախագահի գործունեությունից դժգոհողների քանակը բարձրացել է 7 տոկոսային կետով՝ 53 տոկոսից հասնելով 60 տոկոսի:
Gallup- ի հարցումները անցկացվում են ամեն շաբաթ:









































