Քեմբրիջի համալսարանը 2013 թ. 3,6 միլիոն դոլարի գինի է գնել:
Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ գինի ձեռք բերելու վրա ծախսված գումարով կարելի էր փակել 300 ուսանողների ուսման վճարները:
Ինչպես բացատրել է համալսարանի ներկայացուցիչը՝ քոլեջները ստիպված են սննդի վրա մեծ գումարներ ծախսել, քանի որ դրանք ոչ միայն ապահովում են ուսանողների և դասավանդողների հարմարավետությունը, այլև օգտագործվում են բազմաթիվ համաժողովներ և գիտական հանդիպումներ են անցկացնելու համար:
Ներկա պահին համալսարանը բաղկացած է 31 քոլեջներից:
Վերջին երեք տարիներին ուտելիքի և խմիչքների վրա 9,6 միլիոն եվրո է ծախսվել, գրում է գերմանական Der Spiegel-ը:
Թագավորական քոլեջի ղեկավարը նշել է, որ գնված գինու մի մասը պահպանվում է համալսարանական պահեստներում և ապագայում կարող է վերավաճառվել:









































