Thursday, 04 06 2026
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ

Դավիթ Շահնազարյանն անցավ ռուբիկոնը. ծանր մեղադրանք Նիկոլ Փաշինյանին

Այսօր սկանդալային ասուլիս է տվել ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարը՝ Դավիթ Շահնազարյանը։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այն, ինչ կաշկանդվում են ասել ՀՀԿ մյուս գործիչները, տիրաժավորում է երբեմնի ընդդիմադիր գործիչը։ Թերևս սխալված չենք լինի, եթե պնդենք, որ հենց Շահնազարյանն է ՀՀԿ-ի հիմնական նախընտրական «անակնկալը», որի միջոցով Սերժ Սարգսյանի թիմը փորձում է ականապատել հեղափոխության հաղթանակը։

Այսօրվա ասուլիսում ՀՀԿ ցուցակի երրորդ համարը նախ սկանդալային հայտարարություն է արել Սասուն Միքայելյանի երեկվա ոչ այնքան հաջող ձևակերպման առթիվ։ «Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն: Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը ներկա իշխանությունների քաղաքականությունն է»,- ասել է նա:

Այս հայտարարության ենթատեքստն ավելի վտանգավոր է, քան թվում է առաջին հայացքից։ Սա հայտարարություն է ոչ այնքան ԼՂ խնդրի, որքան Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին։

Շահնազարյանն ըստ էության խոսում է մի վարկածի մասին, որը չի շրջանառվել անգամ նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից, կամ եթե անգամ այդ մասին խոսվել է, ապա տողատակով, դիվանագիտական ենթատեքստով։ ԱԱԾ նախկին պետը շրջանառու է դարձնում ռուսական որոշակի շրջանակների ասպարեզ նետած թեզը, ըստ որի՝ հայկական հեղափոխությունը ոչ թե Հայաստանի հասարակության կոնսոլիդացիայի ու պայքարի հետևանք է, այլ արտաքին կենտրոններում մշակված դավադրություն, որի նպատակը Արցախը հանձնելն է։ Շահնազարյանն անգամ իսկ հակադրվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստի տրամաբանությանը, համատեքստին. երրորդ նախագահը հեռանալիս հստակ արձանագրեց, որ ընդունում է իր պարտությունը՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ է» թևավոր դարձած արտահայտությամբ։

Ավելի ուժեղ հարված թավշյա հեղափխության, այսպես ասած, գաղափարական հիմքերին դեռ որևէ գործիչ չէր հասցրել։

Ապրիլից համարել եմ, որ այս «հեղափոխություն» կոչվածը մեր երկու պետականությունների համար ուղղակի չարիք է՝ ասում է Շահնազարյանը՝ այն վտանգավոր ամրագրումով, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության Արցախը հանձնելու նպատակով։

Իհարկե, ՀՀԿ 3-րդ համարն իր «ծանր» մեղադրանքը որևէ փաստով չի ամրապնդում, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում, այլ ընդամենը զարգացնում է այն վարկածը, որ այս ընտրություններում Սերժ Սարգսյանի թիմը ռևանշիստական տրամադրությունների կրող է ու, ըստ էության, զբաղված է սաբոտաժով։

Դավիթ Շահնազարյանն ըստ էության հրաժարվել է իր նախկին բոլոր գնահատականներից, որոնք հնչեցվել են անցած երկու տասնամյակների ընթացքում ու հանգել են նրան, որ Արցախի անվտանգության հիմնական սպառնալիքը Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգն է։ Ավելին՝ հիմա Շահնազարյանը նախկին կոռումպացված համակարգը համարում է Հայաստանի ու Արցախի անվտանգության երաշխավոր՝ մարտահրավերները տեսնելով մեր հասարակության ակտիվության, նրա սուբյեկտության, երկրում ժողովրդավարական իշխանության հաստատման մեջ։

Եթե Դավիթ Շահնազարյանը մոտ ապագայում չներկայացնի իր ասածը հիմնավորող կոնկրետ փաստեր, ապա ստիպված ենք արձանագրել, որ գործ ունենք հեղափոխությանն ուղղված կոնկրետ մարտահրավերի հետ։

Այսօր Դավիթ Շահնազարյանը նաև կրկնել է իր հին թեզը, թե իշխանությունները քաղաքական նպատակներով օգտագործում են Մարտի 1-ի գործը՝ դարձյալ չբերելով համոզիչ փաստարկներ ու ստիպելով մտածել, որ ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի փաստաբանությունը։

Դավիթ Շահնազարյանի չփաստարկված հայտարարությունները ոչ թե քաղաքական դիրքորոշման արդյունք են, այլ սադրանքի տպավորություն են թողնում, որոնց նպատակը կարող է լինել ընտրական գործընթացի տապալումը՝ հակահեղափոխության համար ճանապարհ հարթելու նպատակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում