Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

ՀՀԿ-ն արթնացրեց բնազդը. վտանգավոր էֆեկտ

Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարությունը թավշյա հեղափոխության և Արցախի հաղթանակների մասին դարձավ Հայաստանում ներքաղաքական իրողությունների յուրօրինակ լակմուսի թուղթ կամ ինդիկատոր, որը բավականին նրբորեն բացահայտեց այդ իրողությունների առանձնահատկությունն ու տարբեր երանգներն ու շերտերը:

Սասուն Միքայելյանն արել էր ակնհայտ անհաջող հայտարարություն: Նույնքան ակնհայտ էր նաև, որ նա, իհարկե, ամենևին չէր ուզել ասել այն, ինչ ներկայացնում էին հետո արդեն նրա կամ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները: Փաշինյանն ինքը հակադարձեց և պարզաբանեց իր մոտեցումները, Սասուն Միքայելյանը բացատրեց, պարզաբանեց իր դիրքորոշումը, բայց դա իհարկե դույզն իսկ չխանգարեց, որպեսզի ընդդիմախոսությունը շարունակվի, իսկ ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանն էլ հայտարարի, որ Սասուն Միքայելյանի հայտարարությունն իհարկե պատահականություն չէր, և Արցախը իր իշխանության գին դարձնելու Փաշինյանի մոտեցման մաս է:

Իհարկե այս դեպքում ծագում է շատ պարզ հարց՝ ի՞նչ մոտեցման մասին էին կազանյան, լավրովյան պլանները, որոնք արժանացել էին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առնվազն ֆորմալ հավանությանը, կամ տարածքները հանձնելու պատրաստակամության մասին նրա հայտարարությունները, կամ նրա հայտնի խոսքը Աղդամը հայրենիք չլինելու մասին, որի գնով Սերժ Սարգսյանն ուզում էր նախագահ դառնալ: Այս մասին մենք իհարկե բազմաթիվ անգամներ անդրադարձեր ենք արել, իսկ տվյալ պարագայում խնդրի էությունն այլ է:

Մասնավորապես, ակնառու է, որ Միքայելյանի հայտարարությունն անհաջող էր և իր հերթին առաջ է բերում քաղաքական գործչի՝ սեփական խոսքի նկատմամբ պատասխանատվության խնդիր: Ի վերջո, պետք է աչալուրջ լինել հանրությանը որևէ տեքստ հղելիս՝ լինի այն գրավոր, թե բանավոր: Սակայն ՀՀԿ արձագանքը ըստ էության փակել է այդ կապակցությամբ բոլոր հարցերը՝ Սասուն Միքայելյանի թեկուզ ձևակերպումների «սխալը» դարձնելով «ճիշտ»:

Արցախի անվտանգության, այդ խնդրում պետական շահի և արժանապատվության մասին խոսելու իրավունք կարող է ունենալ ցանկացածը, միայն ոչ այն ուժը, որի իշխանության տարիներին Արցախի հարցում ունեցել ենք տարածքային կորուստ, ունեցել ենք մարդկային կորուստ, ունեցել ենք դիվանագիտական դիրքերի կորուստ, ունեցել ենք մի իրավիճակ, երբ գործնականում տանուլ ենք տվել խաղաղությունը՝ կարողանալով հանուն ՀՀԿ իշխանության տանուլ տրված այդ խաղաղությունը վերագտնել միայն ապրիլյան քառօրյայի հասարակություն-բանակ կամավորական անձնվեր ջանքով և հարյուրից ավելի թանկ կյանքերի գնով:

Այդ ամենով հանդերձ՝ ՀՀԿ արձագանքը ստեղծված իրավիճակում գործնականում փակեց խնդրո առարկայի շուրջ բուն «դիսկուրսը»: Իհարկե, տվյալ դեպքում խոսքը անհաջող ձևակերպման մասին է, սակայն իբրև ինդիկատոր վկայում է, որ անգամ հիմնարար թեմաների մասին դիսկուրսի պարագայում բավարար է ՀՀԿ արձագանք, որպեսզի հասարակությունը անմիջապես և ընդ որում՝ բնականորեն մոբիլիզացվի այդ արձագանքի դեմ՝ պատկերացնելով, թե իրականում կորստաբեր ինչպիսի երկու տասնամյակ կա այդ արձագանքի ներքո, և ըստ այդմ՝ այդ երկու տասնամյակի ռեպրոդուկցիոն ինչպիսի ռիսկեր կան դրա դեմ չմոբիլիզացվելու պայմաններում: Եվ այստեղ խոշոր հաշվով ռացիոնալ և իռացիոնալ կշռումները կորցնում են իմաստը, քանի որ աշխատում է հասարակության ինքնապաշտպանական բնազդը:

Այդ տեսանկյունից ՀՀԿ առկայությունը ակտուալ քաղաքական կյանքում անընդհատ արթնացնելու է այդ բնազդը: Հանրության ինքնապաշտպանական բնազդի արթուն մնալը անշուշտ շատ կարևոր է, բայց մյուս կողմից՝ շատ կարևոր է, որ դա տեղի չունենա հանրային քաղաքական գիտակցության արթնացմանը զուգահեռ: Իսկ ՀՀԿ, այսպես ասած, ակտուալ գոյության շարունակականությունը բերում է իրավիճակի, երբ բնազդի արթնացումը տեղի է ունենում քաղաքական գիտակցության ծավալման հաշվին: Իսկ ապագայի համար դա կարող է լինել խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում