Monday, 15 06 2026
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ԼՂ հարցում դիվանագիտական ճնշումները կավելանան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը:


– Մինչ Կազանի հանդիպումը միջազգային հանրության կողմից հնչող լավատեսական գնահատականները վկայում էին այն մասին, որ այս հանդիպումից բեկում էր ակնկալվում, սակայն  հանդիպումը բեկումնային չեղավ, և մատնանշած հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթ չստորագրվեց: Այս համատեքստում ինչպե՞ս կգնահատեք կազանյան հանդիպումը:


– Սա հարաբերական անհաջողություն էր բանակցային գործընթացի ընթացքում, քանզի հույս կար կոնկրետ պայմանավորվածություններով փաստաթուղթ ստորագրելու, ոչ թե պարզապես բանակցությունները շարունակելու վերաբերյալ հայտարարություն անելու: Սա մի շարք պատճառներով է պայմանավորված, և թերևս չի հաջողվել մոտեցնել կողմերի դիրքորոշումներն այնչափ, որպեսզի հնարավոր լիներ ստորագրել այն  փաստաթղթերը, որոնք նախատեսված էին, և որոնք ակտիվորեն հրապարակվում էին հայկական ընդդիմադիր ԶԼՄ-ներում: Այս պահին լավ է գոնե, որ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցային գործընթացը, բայց ներկա դրությամբ դա միակ բանն է, ինչի վրա դեռևս կարելի է հույս դնել:


– Մինչ կազանյան հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը Եվրախորհրդարանի լսումների ժամանակ հայտարարեց, որ եթե առաջիկայում չընդունվեն առաջարկվող փոփոխությունները, ապա իրենք ստիպված կլինեն նոր հայեցակարգ մշակել: Այս ամենից ելնելով` կարելի՞ է ասել, որ Կազանում վերջնականապես թաղվեցին Մադրիդյան սկզբունքները:


– Կարծում եմ՝ կազանյան հանդիպումից հետո միջնորդներին անհրաժեշտ է հասնել ընդհանուր մի որոշման՝ կապված այն հարցի հետ, թե ինչպես են իրենք պատկերացնում բանակցային գործընթացի հետագա զարգացումները, որոշման ընդունման համար անհրաժեշտ գործիքները: Դեռևս բանակցային գործընթացի հետ կապված հիմնական հարցերի կարգավորումը դրված է Մոսկվայի վրա, սակայն Մոսկվան էլ հիմնվում է այն մանդատի վրա, որը տրամադրում են Մինսկի խմբի մյուս անդամները: Եթե Բաքուն և Երևանը չեն կարողանում պայմանավորվել և հանգել կոնկրետ որոշման, ապա անհրաժեշտ է նոր սխեմա, բայց ամեն դեպքում հարցը չի վերաբերում Մադրիդյան սկզբունքները փոխելուն, քանզի դա բանակցային գործընթացի ֆունդամենտալ հիմքն է:


Հնարավոր է փոփոխվեն կարգավորման գործիքները, այդ թվում՝ նաև ավելացվեն դիվանագիտական ճնշումները հակամարտության կողմերի վրա: Իմ կարծիքով, որոշման ընդունման երկարաձգումը ավելացնում է ռիսկերը, ինչն էլ ցանկալի չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Ռուսաստանին:


– Խոսեցիք ճնշումների մասին. կարելի՞ է ենթադրել, որ կազանյան հանդիպումից հետո ճնշումները կլինեն հենց Ադրբեջանի վրա` հաշվի առնելով այն  հանգամանքը, որ ցանկալի փաստաթղթի չստորագրման հիմնական պատճառը Ադրբեջանն է եղել:


– Կարծում եմ` այստեղ առաջին հերթին, մինչև ճնշման ֆորմատը և ուղղությունը որոշելը,  միջնորդները պետք է հստակեցնեն, թե կոնկրետ ի՞նչ են ուզում և ո՞րն է լինելու բանակցությունների մասնակիցների մասնագիտական պատասխանատվությունը, որպեսզի հասնեն այն պայմաններին, որոնց առկայության դեպքում Մադրիդյան սկզբունքները կիրականացվեն: Այսինքն` հարցն այն չէ, թե ուղղակի ճնշումներն ո՞ւմ վրա պետք է կիրառվեն` Բաքվի՞, թե՞ Երևանի, այլ կողմնորոշվել, թե միջնորդները ի՞նչ են ցանկանում տեսնել որպես բանակցությունների վերջնական արդյունք:


– Պարոն Վլասով, կարծիք է տարածվել, որ Կազանի հանդիպումից հետո ռուսական դիվանագիտությունը ֆիասկո է ապրել: Դուք համաձա՞յն եք այդ գնահատականի հետ:


– Ո՛չ, ես սկզբունքորեն դրա հետ համաձայն չեմ, քանզի Ռուսաստանը ստանձնում է ամենապատասխանատու գործառույթը` պահպանել բանակցային գործընթացի դինամիկան, և ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը, ո՛չ Փարիզը այս պահին ի վիճակի չեն առաջարկել Երևանին և Բաքվին բանակցությունների ինչ-որ այլ ֆորմատ և Մադրիդյան սկզբունքների իրականացման այլ հայեցակարգ: Այնպես որ, Մոսկվայի առաջնային միջնորդությունը առաջիկա հեռանկարում կմնա հիմնականը, և ասել, թե Ռուսաստանն անհաջողություն է կրել` ճիշտ չէ: Գործընթացների ընթացքն այնպիսին է, որ պետք է տեսնենք, թե ինչպես կավարտվի 2011թ., և թերևս դրանից հետո հնարավոր կլինի առավել որոշակի հետևություններ անել:


– Մինչ կազանյան հանդիպումը Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե այս հանդիպումը վերջին հնարավորությունն է կարգավորելու ԼՂ հարցը: Ձեր կարծիքով, այս հանդիպման ոչ կառուցողական հետևանքից հետո, ինչքանո՞վ է մեծ պատերազմի վերսկսման հավանականությունը:


– Հավանականությունը, բնականաբար, առկա է, բայց ես համաձայն եմ այն գնահատականների հետ, որ այն ոչ մեկին պետք չէ, և նոր ռազմական հակամարտության սկիզբը լրիվ այլ իրականություն է իրենից ներկայացնում և կարող է ամենաանկանխատեսելի հետևանքների հանգեցնել: Իմ կարծիքով, միջնորդները երկխոսության միջոցով հետ կպահեն կողմերին ագրեսիվ գործողություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում