Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի առջև ուկրաինական սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ցույց են իրականացրել Ռուսաստանի «ագրեսիայի» դեմ՝Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հետ կապված, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:
Ցույցի մասնակիցները միջազգային հանրակցության և ԱՄՆ-ից պահանջել են աջակցել Ուկրաինային, ինչպես նաև դատապարտել Ռուսաստանի գործողությունները:
Նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին:
https://www.facebook.com/ukrainian.movie.ny/videos/363818324386456/







































