Դատարանը դերասան Ալեք Բոլդուինին կայանատեղիում ծեծկռտուքից հետո մեղադրանք է առաջադրել: Այս մասին հաղորդում է USA Today-ը:
Բոլդուինին մեղադրում են այն բանում, որ կայանտեղիում տեղի համար տղամարդու է ծեծի ենթարկել: Դերասանը նախկինում հերքել է այդ մեղադրանքները, սակայն դատարանում նա լռել է:
Բոլդուինի փաստաբան Ալան Աբրամսոնը հայտարարել է, որ դերասանին ամբողջությամբ արդարացնող տեսագրություն գոյություն ունի, սակայն այլ մանրամասներ չի հայտնել:










































