Ինձ լուրեր են հասնում «այն մտահոգներից», որ փորձում են դպրոցները ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ: Սպիտակ քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում նման հայտարարություն արեց կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
«Սա պետք է մերժել, արմատախիլ անել և այդ «մտահոգներին» ասել՝ գնացեք ձեր բիզնեսով զբաղվեք, ձեր տեղը նստեք: Ես ուզում եմ, որ ուսուցիչը մեջքը պարզած քայլի»,- ասաց նա:









































