Հարավաֆրիկյան Կվազուլու-Նաթալ գավառի կոկորդիլոսների ֆերմայի 73-ամյա տերը որոշել էր կենդանիներից մեկի ձուն վերցնել: Թե ինչի համար էր դա նրան հարկավոր եղել՝ հայտնի չէ, բայց քաջ կենդանաբույծը համարձակորեն շարժվել է ալիգատորի ուղղությամբ՝ ձեռքին ընդամենը փայտ պահած: Շնորհիվ այդ պահին նկարահանված տեսանյութի՝ ողջ աշխարհը իմացավ, թե դա որքան վտանագավոր է:
Դատելով ամեն ինչից, կոկորդիլոսների մոտ մայրական բնազդը շատ լավ է զարգացած: Երբ տղամարդը կոկորդիլոսին փայտով է հրել, դա կենդանուն իհարկե դուր չի եկել, բայց երբ տղամարդը փորձել է վերցնել ձուն՝ ալիգատորը վերջնականապես հունից դուրս է եկել: Հասկանալով, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է՝ վտանգավոր երկկենցաղը հարձակվել է տղամարդու վրա:
Տեսանյութում երևում է, որ տղամարդը կարողացել է խույս տալ կոկորդիլոսի առաջին հարձակումից, սակայն երկրորդի ժամանակ կենդանին հասցրել է կծել նրան:
Դրանով տեսանյութն ավարտվում է, քանի որ օպերատորը, ամենայն հավանակությամբ, շտապել է օգնության: Բարեբախտաբար, ամեն ինչ լավ է ավարտվել: Տղամարդը մի քանի աննշան վնասվածքներ է ստացել, իսկ կոկորդիլոսի ձվերը մնացել են տեղում:












































