Եգիպտոսի Իսլամական արվեստի թանգարանը, որտեղ պահվում են միջնադարյան շատ թանկարժեք ցուցանմուշներ, տուժել է ուրբաթ օրը Կահիրեում ուժային գերատեսչություններից մեկի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով:
Թանգարանը գտնվում է Կահիրեի անվտանգության ուժերի բաժնի շենքի դիմաց, որի մոտ լուսաբացին մահապարտը պայթեցրել է ավտոմեքենան, հաղորդում է ITAR-TASS-ը:
Հաստատությանը հասցված վնասը գնահատվում է մոտ 100 մլն եգիպտական ֆունտ (ավելի քան 15 մլն դոլար): Պայթյունի ալիքից կոտրվել են պատուհանները, տուժել են շինության կենտրոնական դարպասները և արտաքին պատը, վնասվել են նաև պատւհանը ծածկող յուրօրինակ փայտե պանո մաշարաբիները, ինչպես նաև՝ բազմաթիվ ցուցանմուշներ:
Բացի այդ, շարքից դուրս են եկել նաև էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման համակարգերը: Այս մասին հայտնել է Եգիպտոսի հին հուշարձանների նախարար Մուհամմեդ Իբրահիմը:












































