Ֆուտբոլը, ռեգբին և նմանատիպ կոնտակտային սպորտաձևերը կարող են բացասաբար ազդել ուղեղի վրա: Այդպիսի ազդեցության համար միայն մեկ մրցաշրջանն էլ է բավարար, հաղորդում է MedicalXpress-ը:
Գիտնականները պնդում են, որ ուղեղի հաճախակի, ավելորդ ցնցումները կարող են քրոնիկ տրավմատիկ էնցեֆալոպաթիայի պատճառ հանդիսանալ և հետագայում հանգեցնել դեմենցիայի: Նրանք խորհուրդ են տալիս ճիշտ կազմել մարզումների գրաֆիկը և նկատի ունենալ, որ երիտասարդ խաղացողները ավելի հաճախ են գլխին հարվածներ ստանում:

Հետազոտողները ամերիկացի 60 երիտասարդ ֆուտբոլիստի մասնակցությամբ անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ գլխին մշտապես հասցվող վնասվածքները բացասաբար են ազդում գլխուղեղի վրա: Ուղեղի ավելորդ ցնցումները կարող են ազդել սինապտիկ հաղորդման բնական գործընթացի վրա, որը կարող է բացասաբար ազդել տեսողության, լսողության, հիշողության և ուղեղի գործունեության հետ կապված այլ ֆունկցիաների վրա:
Գիտնականները խորհուրդ են տալիս մարզումների ժամանակ գլուխը հնարավորինս պաշտպանել վնասվածքների ազդեցությունից:








































