ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի հաստատել Ռուսաստանի կողմից առաջարկվող արտակարգ նիստի Կերչի նեղուցում ուկրաինական նավերի կողմից ռուսական սահմանի խախտման վերաբերյալ օրակարգը, հաղորդում է TASS-ը:
Նշվում է, որ Մոսկվայի առաջարկին կողմ են արտահայտվել Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը և Բոլիվիան, իսկ Անվտանգության խորհրդի անդամ յոթ երկրներ դեմ են քվեարկել, ևս չորս երկրներ ձեռնպահ են մնացել:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որը հրավիրվել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախաձեռնությամբ, սկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը 19.00-ին:











































