Thursday, 02 07 2026
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը

ԽՍՀՄ երկրները պետք է յուրացնեն Մայդանի փորձը և հույսը դնեն միայն սեփական ուժերի վրա. Լիլյա Շևցովա

«Առաջին լրատվական»-ին հաջողվեց մի քանի հարց ուղղել մոսկովյան «Կարնեգի» փորձագիտական կենտրոնի «Ռուսական ներքին քաղաքականությունն ու ինստիտուտները» ծրագրի ղեկավար, Միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամի  (Վաշինգտոն) առաջատար աշխատակից Լիլյա Շևցովային:

Տիկին Շևցովա, Մայդանում հավաքված քաղաքացիների և «Բերկուտ»-ի միջև շաբաթ օրվանից սկսված բախումները շարունակվում են: Մի շարք ուկրաինացիների պնդմամբ՝ միայն  արյուն թափվելուց հետո Քեթրին Էշթոնը և ԱՄՆ-ն արձագանքեցին  կիևյան իրադարձություններին, հայտարարությամբ հանդես եկավ նաև ՌԴ ԱԳ նախարար Լավրովը: Ինչպե՞ս եք գնահատում հայտարարությունների համարժեքությունն իրավիճակին:

– Արևմուտքին՝ ի դեմս ԵՄ-ի, եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի,  մինչ այս պահը թվում  էր, թե Ուկրաինայում ամեն ինչ կհարթվի և կանցնի:  Ակնհայտ է, որ Արևմուտքը չէր ենթադրում, թե դիմադրությունը կհանգեցնի ուժային հակամարտության և արյունահեղության: Արևմտյան առաջնորդները Ուկրաինայի նկատմամբ միացյալ դիրքորոշում չունեն և չեն ցանկանում խառնվել՝ փորձելով իրավիճակին չմիջամտելու առիթ  գտնել և հստակ դիրքորոշում չհայտնել:

Սկզբում ԵՄ-ն առաջարկում էր միջնորդություն, բայց հիմա նույնիսկ այդ առաջարկությունն առաջ չի քաշվում:  Բրյուսելում ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ միևնույն երգն էր  հնչում՝  անհանգստություններ և կոչեր բանակցություններին ընդառաջ:  Միայն Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը համարձակվեց խոսել բռնության դեպքում Կիևի իշխանությունների նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների հնարավորության մասին: Բայց նույնիսկ այդ գաղափարը չողջունվեց:

Սպիտակ տունը սահմանեց անցագրային պատժամիջոցներ Ուկրաինայի իշխանության այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մայդանում ուժի կիրառման համար: Բայց այս քայլը չի կարող Յանուկովիչի քայլերի վրա ազդեցություն ունենալ, քանի որ նա  պատրաստ է ամենավճռական քայլերին՝ իշխանությունը պահպանելու համար: Իրականում նա  նեղն է ընկել, բայց քիչ հավանական է, որ ետդարձ քայլ կկատարի: Իր հնարավոր մարտավարական  նահանջները միայն ժամանակ ձգելու նպատակ են հետապնդելու:   

Ազատական ժողովրդավարությունների պահվածքը ուկրաինական դեպքերի հանդեպ կարելի է որակել իսկական կաթված ու ռազմավարության բացակայություն:  Այդ պահվածքը ուկրաինական հասարակության շրջանում հենց այդպես էլ ընդունվում է:

Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա Մոսկվան՝ ի դեմս Լավրովի և Պեսկովի,  ավելի հետևողական է և  շիտակ: Լավրովը, կարելի է ասել, զգուշացրեց Արևմուտքին՝ չխառնվել ուկրաինական խնդիրներին: Նույնիսկ առաջարկեց հակամարտության լուծման միջնորդություն, որն առաջացրեց Մայդանի համապատասխան՝ սպասվող արձագանքը:

Ռուսական հռետորաբանությունն ու Արևմուտքի պահվածքը  դեժավյուի տպավորություն են թողնում՝ ասես մենք վերադարձած լինենք ազդեցության ոլորտների բաժանման ժամանակաշրջան: Ուկրաինացիները խոսում են Մայդանի ճնշման ռուսական ուղիղ մասնակցության մասին, սակայն դա դեռ ապացուցված չէ:

– Արևմուտքի այս պահվածքից ի՞նչ դասեր պետք է քաղեն  հետխորհրդային  այն երկրները, որտեղ սցենարների զարգացումը որոշակիորեն նման է Ուկրաինային, այդ թվում՝ Հայաստանը:

– Հետխորհրդային այն երկրները, որոնք կփորձեն դուրս գալ  հետխորհրդային թակարդից, պետք է  յուրացնեն Մայդանի փորձը և հասկանան, որ  պետք է հույս դնել միայն  սեփական ուժերի վրա:

Ազատական ժողովրդավարություններն այսօր ճգնաժամի մեջ են. դա հենց մոդելի ճգնաժամն է: Նրանք ցանկություն  և պատրաստակամություն չունեն  անել այն, ինչ անում էին 80-90-ական թվականներին: Այո, կա արևմտյան քաղաքացիական հասարակություն, և այն աջակցում է ժողովրդավարության համար մղվող պայքարին: Սակայն այն սահմանափակ  է համաշխարհային քաղաքական գործընթացների վրա ազդելու առումով:  Հուսով եմ, որ այս կաթվածը ժամանակավոր է:  Բայց հետխորհրդային  հասարակությունները դեռ միայնակ են, միայնակ՝ իրենց ավտորիտար իշխանության և Կրեմլի հետ, որը ձևավորում է Հետխորհրդային ինտերնացիոնալ:

– Տիկին Շևցովա, Ձեր կարծիքով՝ ո՞ւր են տանում Մայդանի զարգացումները, ի՞նչ պետք է սպասել: Ինչպես երևում է,  իշխանություն-ընդդիմություն բանակցություններն անարդյունավետ են, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ընդդիմությունը:

– Ուկրաինայում ստեղծված իրավիճակը շատ շարժուն է:  Բայց պարզ է, որ Յանուկովիչը խաղի կանոնների փոփոխության չի գնա: Ուստի նույնիսկ մարտավարական փոխզիջման դեպքում Ուկրաինայում դիմադրությունը կշարունակվի: Հասարակության շրջանում մի հատված է ձևավորվել, որը ցանկանում է ապրել այլ երկրում և այլ համակարգում: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում