Դերասան Ջեքի Չանի դուստրը՝ Էտա Ու Չժոլինը ամուսնացել է 31-ամյա կանադական մոդել Էնդի Օտոմի հետ։ Այս մասին նա գրել է Instagram-ում։
19-ամյա Չժոլինը իր սիրեցյալի հետ լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում նրանք բռնել են ամուսնության վկայականը, որի վրա գրված է, որ նրանք ամուսնացել են նոյեմբերի 8-ին, Տորոնտոյում։
«Միավորված սիրով և օրենքով՝ մեր հարսանիքի օրը»,- գրել է աղջիկը։












































