«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնն ընդգծել է, որ ֆուտբոլային դաշտում կեղծակերպումների խնդիրը վերջին ժամանակներս բավականին հրատապ է դարձել: Ըստ լեգենդար մասնագետի` մարզիչներն այս թեմայով պետք է զրույցներ ունենան իրենց ֆուտբոլիստների հետ:
«Կեղծակերպումները խաղի այն տարրն են, որ դուր չի գալիս ոչ ոքի: Երբ ես մարզչի կարգավիճակում էի, հաճախ հանդիպումներ էի անցկացնում ֆուտբոլիստներիս հետ այդ թեմայի շուրջ: Օրինակ` Քրիշտիանու Ռոնալդուն շատ հակված էր կեղծակերպումների: Բայց նա լսեց ինձ և ի վերջո դադարեց դիմել այդպիսի արարքների:
Կարծում եմ` խաղացողների վարքագիծը մեծապես կախված է մարզիչներից: Սակայն այս խնդիրը շատ հրատապ է ոչ միայն Անգլիայում»,- ասել է շոտլանդացի մասնագետը:





































