«Ես տարիներ ի վեր հետևել եմ ձեր համաքաղաքացու՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Սրբուհու գործունեությանը, իսկապես հիացել եմ։ Այսօր էլ ես տեսնում եմ, թե այստեղ որքան շատ կին կա։ Ես գիտեմ կանանց հետևողականությունը, թե ինչքան համառ են իրենք և ինչքան վճռական, եթե նպատակադրվում են և խնդիր են դնում իրենց առջև»,- Սիսիանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասաց ԱԺ պատգամավորության թեկնածու Արման Բաբաջանյանը։
«Ըստ էության ստեղծվել է մի վիճակ, երբ մենք ունենք հին ու նոր Հայաստանների կռիվ»,- հավելեց Արման Բաբաջանյանը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։









































