Արգենտինային ազգային հավաքականի և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին Instagram-ի իր էջում երկու տեսահոլովակ է հրապարակել, որտեղ պարում են իր տղաները:
Հայտնի ֆուտբոլիստը ցույց է տվել, թե ինչպես են իր տղաները Տյագոն, Մատեոն և Չիրոն պարում տանը հայտնի «I’m sexy and I know it» երգի ներքո: Հոլովակներից մեկում 3-ամյա Մատեոն օգնում է պարել 8 ամսական Չիրոյին:
Առաջին հոլովակը մի քանի ժամում 10 միլիոն դիտում է ունեցել, իսկ երկրորդը՝ 8 միլիոն:
https://www.instagram.com/p/BqncHSlHsdK/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_loading_state_control










































