Ադրբեջանի «Իրելի» առաջատար երիտասարդական կազմակերպությունը հայտարարել է, որ ցանկացողները կարող են հաճախել «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի հոդվածների խմբագրման և ստեղծման դասընթացներին, որոնց նպատակն է «պաշտպանել ազգային շահերը»:
Ինչպես հաղորդվում է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրությունում, թրենինգին մասնակցելու հայտ կարելի է ներկայացնել մինչև հունվարի 30-ը, իսկ ուսուցումը կտևի մեկ ամիս: Նշվում է, որ ուսանողները գւտելիքներ կստանան այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանը, ինչպես գրել նոր հոդվածներ և խմբագրել գոյություն ունեցողները, հրապարակված նյութերը պաշտպանել ջնջումից և այլն: Հաղորդվում է, որ պարապմունքները կանցկացնեն բարձրորակ փորձագետները:
Vestia.az-ին տված հարցազրույցում «Իրելի»-ի ներկայացուցիչներն ասել են, որ WikiDays անունը կրող նախագծի նապատակն է պաշտպանել «Ադրբեջանի վիքիպեդյան շահերը և ուղղել հոդվածներում առկա ապատեղեկատվությունը»:
Չի հաղորդվում, թե որ հոդվածները պետք է պաշտպանվեն «հակաադրբեջանական դիրքորոշումից»:











































