69-ամյա Խյաբան Կյուրտը գերազանց հնարքներ ցուցադրեց` խաղադաշտ դուրս գալով հունական երրորդ դիվիզիոնի հանդիպումներից մեկում:
«Ես ապացուցեցի, որ դեռ կարող եմ օգտակար լինել: Խաղադաշտ դուրս եկա 35-րդ րոպեին: Երբեք չեմ անտեսում մարզումները, որպեսզի պատրաստ լինեմ վետերանների խաղերին:
Հանդիպման ավարտից հետո նախագահը հանձնարարեց պահպանել մարզավիճակս և խոստացավ կարգավորել իմ գրանցման քարտը: Կշարունակեմ խաղալ, քանի դեռ թիմն իմ կարիքն է զգում»,- ասել է Կյուրտը:








































