Ինչո՞ւ է վարչապետը երկրի Կառավարությունը թողել և գնացել քարոզարշավի, առանց այն էլ լավ չի աշխատել որպես վարչապետ։ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ գնալով ընդունել է, որ մեր դիտողություններն ու քննադատությունները տեղին էին և ընդունել է, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավն առավել կարևոր է, քան երկրի առաջ ծառացած խնդիրները։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանը քարոզարշավին մասնակցելու կարիք չուներ, քանի որ իր թիմն առանց այն էլ հաղթելու էր այս ընտրություններին։








































