«Սասնա ծռերը գալիս են, սա անխուսափելի է: Գալիս ենք մի քանի հարցեր լուծելու, օրինակ՝ կանխելու ցանկացած փորձ հայ ժողովրդի տարածքները հանձնելու հետ կապված»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ բոլորը քաղաքական դաշտում պետք է խելոքանան. «Գալիս ենք քաղաքական թափոններից ազատելու քաղաքական դաշտը, գալիս ենք օրենքներով զբաղվելու համար, գալիս ենք վերահսկելու կառավարությանը: Կառավարության անդամներին ուզում ենք հիշեցնել՝ դուք ժողովրդի ծառան եք, մենք կհետևենք, թե ոնց եք դուք աշխատելու: Ափռ-ցփռ խոսելը կվերահսկենք»,- ասաց նա:
Միաժամանակ, Ստեփան Գրիգորյանը հավելեց, որ իրենց գաղափարներով գալիս են աջակցելու կառավարության անդամներին: Եվ ամենակարևորը, Ազգային ժողովը կդարձնեն գաղափարական մարմին, որտեղ գաղափարներն են բախվում, ոչ թե փողի տոպրակները:
Մանրամասները՝ տեսանյութում:









































