«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը այս պահին քարոզարշավն անցկացնում է Քաջարանում:
Կուսակցության ցուցակը գլխավորող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Ժողովուրդ ջան, այլևս վախենալաու ոչինչ չունեք: Ես ձեզ խնդրում եմ՝ ազատորեն ձևավորեք ձեր կամքը, ձեր որշումը կայացրեք: Դուք հնարավորություն ունեք ձևավորելու այնպիսի խորհրդարան, որը թույլ չի տա այլևս երբևէ մոնոպոլիաներ, անհավասարություններ, մարդու իրավունքների ոտնահարումներ Հայաստանում»:
Նա ընդգծեց, որ իշխանության հարցը լուծված է. «Դուք որոշելու եք, թե ովքեր են մյուսները՝ 2-րդը, 3-րդը, 4-րդը: «Լուսավոր Հայաստանը» պայքարում է խորհրդարանում երկրորդը լինելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































