Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Մեկնարկը տրված է. ընտրում ենք ընդդիմություն

Այսօր պաշտոնապես մեկնարկում է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այն կավարտվի դեկտեմբերի 7-ին, դեկտեմբերի 8-ը լռության օրն է: Ընտրություններին մասնակցում են 11 քաղաքական ուժեր՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի Հանրապետական, «Սասնա ծռեր» համահայկական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունները:

Այսօրվանից սկսած՝ մենք հանգամանալից անդրադառնալու ենք քարոզարշավին՝ օրվա վերջում վերլուծելով կարևոր իրադարձությունները, քաղաքական ուղերձները, միտումները, հակադրության առանցքները, կրեատիվ ու հին մեթոդները, մի խոսքով՝ այն ամենը, ինչը կարող է հետաքրքրել մեր ընթերցողներին։

Իսկ մինչ այդ անդրադառնանք այս քարոզարշավի ու առհասարակ ընտրական կամպանիայի հիմնական առանձնահատկություններին։

Գուցե պարադոքսալ հնչի, սակայն քաղաքական ընդհանրություն գոյություն ունի նախահեղափոխական վերջին ու հետհեղափոխական առաջին ընտրությունների միջև։ Երկու դեպքում էլ վարչապետի հարցը, ըստ էության, լուծված է, ու պայքարն ավելի շատ գնում է ընդդիմության 30%-ի համար։

Հետհեղափոխական առաջին իշխանության հարցը լուծվել է դեռ մայիսի 8-ին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, ու նրա կառավարությունը խորհրդարանական այս ընտրություններով լեգիտիմացնում է իր կարգավիճակը։ Հասարակությունը, ըստ էության, ընտրելու է նոր Հայաստանի առաջին ընդդիմությունը։

Երբ նոր Հայաստանում ընտրական գործընթացը տեղի է ունենում հին օրենսդրությամբ, ու հին համակարգի առնվազն երկու ուժեր՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, հավակնում են երկրորդ բևեռի ձևավորմանը, ապա սա խոսում է հեղափոխության ինստիտուցիոնալ տկարության մասին, առնվազն տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանին անցած յոթ ամիսների ընթացքում չի հաջողվել ձևավորել նոր համակարգ։

Ընտրական գործընթացի հիմնական կոնտրաստներից մեկն այն է, որ դրան մասնակցում են նախկին համակարգը խորհրդանշող չորս կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ու նույնքան էլ՝ նոր կուսակցություններ։ Հին համակարգի ուժերը խորհրդանշում են ռևանշիզմը, նորերը դեռ չեն հասցրել կայանալ՝ ինստիտուցիոնալ, նաև՝ գաղափարական առումով։

Հայաստանում առաջին անգամ ընտրական կամպանիային մասնակից 11 ուժերից երեքն ունեն ակնհայտորեն ազգայնական հայացքներ։ ՀՅԴ-ն, «Սասնա ծռերը» և Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները գործում են գրեթե նույն գաղափարական պլատֆորմի հիման վրա։

Սակայն այսօր մեկնարկող քարոզարշավի հիմնական ինտրիգն այն է, թե արդյո՞ք այն կընթանա գաղափարական, ծրագրային մրցակցության հիմքով, թե՞ գերակշռող կլինեն ոչ քաղաքական գործոնները, մանավանդ, որ դրան ակնհայտորեն նպաստում է պահպանված ռեյտինգային ընտրակարգը։

Լավատեսության հիմքեր, անկեղծ ասած, առանձնապես չկան։ Մենք, ըստ ամենայնի, լավագույն դեպքում ականատեսը կլինենք «սպիտակների» ու «սևերի» հակադրության, ինչի հետևանքով կունենանք ընթացակարգային տեսանկյունից օրինական ընտրություններ, որոնց, սակայն, չի նախորդի մրցակցային, ծրագրային քարոզարշավը։

Խորհրդարանական այս ընտրությունները կարելի է հաջողված համարել, եթե լեգիտիմ իշխանությանը զուգահեռ ձևավորվի դեմոկրատական այլընտրանք, հակառակ պարագայում հարկադրված կլինենք արձանագրել, որ ռևանշիզմը լեգիտիմացվել է՝ խորհրդարանական ընդդիմության դեմքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում