Կատալոնական «Բարսելոնա»-ն չի կարողացել համաձայնության գալ «Ռոմա»-ի կիսպաաշտպան Միրալեմ Պյանիչի տրանսֆերի հարցով:
Իսպանիայի գործող չեմպիոնն առաջարկ է արել իտալական ակումբին, բայց «գայլեր»-ը հրաժարվել են բաց թողնել 23-ամյա ֆուտբոլիստին:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ «Բարսելոնա»-ն պատրաստ է ավելի բարձր աշխատավարձ վճարել Պյանիչին, քան նա հիմա ստանում է «Ռոմա»-ում:
Հիշեցնենք, որ Պյանիչի ծառայություններով հետաքրքրվում է նաև ՊՍԺ-ն:








































