«Այս տարիներին գրող-հրատարակիչ-ընթերցող հարաբերություններում բարդակ էր, չկար կանոնակարգվածություն:
Մեր հրատարակչության ջանքերով մենք կարողացանք քիչ թե շատ քաղաքակիրթ ձևեր գտնել, այսօր բոլոր գրողները, որոնք աշխատում են հրատարակիչների հետ, ունեն պայմանագրեր, գրքերը տպագրվում են հեղինակային իրավունքի ձեռքբերմամբ, և ամենակարևորը՝ ընթերցողին կարողացանք վերադարձնել դեպի գիրքը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը՝ հավելելով, որ դրական տեղաշարժեր շատ կան, բայց այսօր էլ շատ խնդիրներ կան, որովհետև շատերի մեջ նստած է սովետական տրամաբանությունը, չինովնիկական կապրիզը:
«Հեղափոխությունից հետո էլ շատ բան չի փոխվել գրքի, հրատարակչության, գրողի ու գրադարանների հանդեպ վերաբերմունքում»,- նշեց Ա. Նիկողոսյանը: Նրա դիտարկմամբ՝ այսօր գրողների ու հրատարակչությունների առջև ծառացած գլխավոր խնդիրը պետության անհարկի միջամտությունն է այդ հարաբերություններին:
Մանրամասն՝ տեսանյութում:









































