Գրեթե յուրաքանյուր երրորդ ամերիկացին հայտարարել է, որ մտադիր է «սև ուրբաթի» ժամանակ կողակցից գաղտնի գնումներ կատարել։ Ընդ որում միայն 36%-ն են կանխիկ գումար ունեցել, իսկ 34%-ը ծախսել են միացյալ բյուջեն։
Ինչպես ցույց է տվել OnePoll-ի կատարած հետազոտությունը՝ ամերիկացիներն ամենից հաճախ թաքցնում են հենց «սև ուրբաթի» ընթացքում կատարված գնումները(59%)։ Նրանք նաև չեն շտապում պատմել նոր զարդ (48%), սմարթֆոն (41%), ֆոտոխցիկ (37%) և այլ գաջեթներ գնելու մասին։

Չնայած նրան, որ հարցվածները պատրաստ են անցնել բոլոր խանութներով, որտեղ զեղչեր են գործում՝ նրանցից 69%-ը խոստովանել է, որ դա նրանց համար ավելի բարդ է լինում, ամեն ինչ մեկ վայրից գնելը։








































