Օրերս Չինաստանում հաջողությամբ ավարտվեց «Շենչժոու» տիեզերանավերի պարկուճների փափուկ վայրէջքի համար միանգամից մի քանի համակարգերի փորձարկումը։
ՉԺՀ տիեզերական բնագավառի փորձագետները նշել են, որ պարաշյուտային համալիրը գերազանց արդյունքներ է ցուցաբերել փորձարկումների արդյունքում:
Պարաշյուտները նկարագրվել են որպես «չափազանց մեծ չափերի» համալիր, որը այլ համալիրների հետ հնարավորություն կտա ավելի ծանր սարքավորումների վայրէջքը ապահովող համակարգ ստեղծել: Այս փուլում «Շենչժոու» պարկուճը կշռում է 3,5 տոննա, սակայն չինացի մասնագետները պնդում են, որ նոր համակարգով նրանք կկարողանան փափուկ վայրէջք ապահովել նաև 7 տոննա կշռող մեքենայի համար:









































