Չեխիայում միջազգային հանցախումբ է հայտնաբերվել, որը վագրեր է բազմացրել և սպանել՝ վաճառելու համար նրանց մորթին, ինչպես նաև ոսկորները և միսը, որոնցից չինական ոչ ավանդական բժշկությումը դեղամիջոց է պատրաստում՝ գրում է The Guardian-ը։
Պարզվել է, որ Չեխիայում վագրերի և առյուծների ամենախոշոր ապաստարանը իրականում վագրաբուծական անօրինական ֆերմա է, որն իր ապրանքը վաճառում է Վիետնամին։

Ստուգումների արդյունքում հայտնաբերել են հին սառնախցիկ, որը լի է եղել կեդանիների դիերով։ Այդ անսպասելի ստուգումները Չեխիայի ոստիկանության, մաքսային մարմինների և բնապահպանական ծառայությունների հնգամյա աշխատանքի գագաթնակետն են եղել։
Նրանք պնդում են, որ հայտնաբերել են չեխ և վիետնամցի հանցագործների խմբի, որոնք անօրինական ճանապարհով սպանել են կենդանիաներին չինական ավանդական բժշկության շուկայի համար։










































