«Գահերի խաղը» սերիալի աստղ Քիթ Հարինգթոնի ներկայացուցիչը կեղծիք է որակել ռուսական « Дом-2» ռեալթի շոուի նախկին մասնակից Օլգա Վլասովայի հայտարարությունն այն մասին, որ ինքը սեռական հարաբերություն է ունեցել ամուսնացած դերասանի հետ։
«Այդ պատմությունն ամբողջովին սուտ է։ Քիթը նույնիսկ երբեք չի եղել Լյուքսեմբուրգում և ոչ մի անգամ չի հանդիպել Օլգա Վլասովայի հետ»,- ասել է նա։
Ավելի վաղ Վլասովան հայտարարել էր, թե իբր ծանոթացել է դերասանի հետ Լյուքսեմբուրգում, և նրանց ծանոթությունը շատ արագ վերածվել է ինտիմ կապի: Որպես ապացույց Վլասովան «անկեղծ» լուսանկարներ է հրապարակել, որում Հարինգթոնին շատ նման մերկ տղամարդը քնած է անկողնում՝ պլանշետը ձեռքին:









































