Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է Տատա Սթիլ շախմատային ամենամյա փառատոնը:
9-րդ տուրից հետո շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 7 միավորով:
2-5-րդ հորիզոնականները զբաղեցնող Գիրին, Դոմինգեսը, Կարուանան ու Կարյակինն ունեն 5.5-ական միավոր:
Մրցաշարում այսօր հանգստյան օր է: Հունվարի 25-ին և 26-ին կկայանան վերջին 2 տուրերը:






































