«Ես հայտարարություն արել եմ, եթե կտեսնեն, որ ես զրպարտել եմ Վահե Հակոբյանի, ասենք, բարի և պուպուշ համբավը, ապա կարող են ինձ դատի տալ: Այ, դատարանում ես ավելի մանրամասն կխոսեմ»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով հարցին, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել Para TV-ում:
Հիշեցնենք, որ Մ.Հայրապետյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ նշելով, որ նոյեմբերի 10-ին հյուրընկալվել էր PARA TV-ի «Դժվար զրույց» || HARD TALK հաղորդմանը, որը պետք է հեռարձակվեր մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը, սակայն հաղորդումը չի հեռարձակվելու:









































