ԱՄՆ դաշնային իշխանություններն ամերիկյան Kellogg Brown & Root (КBR) ընկերությանը մեղադրել են Իրաքում ռազմական օպերացիայի ժամանակ Պենտագոնի պատվերները կատարելիս կոռուպցիա իրականացնելու մեջ: Ինչպես հայտարարել է արդարադատության նախարարությունը, ընկերության դեմ հայցը ներկայացվել է Իլինոյսի դաշնային դատարան՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Քննության տվյալներով՝ ընկերության աշխատողները գերազանցել են ԱՄՆ ՊՆ-ի հետ պայմանագրերով նախատեսված աշխատանքների արժեքը, ինչպես նաև կաշառք վերցրել Քուվեյթի երկու ենթակապալառու ընկերություններից:
Արդարադատության նախարարությունը նշել է նաև, որ մի անգամ սննդի համար նախատեսված սառույցն ամերիկացի զինվորների սեղանին մատակարարելու ժամանակ ընկերությունը, առանց նախնական սանիտարական մշակման, կիրառել է երկու բեռնատար-սառնարաններ, որոնք նախկինում ծառայել են որպես շարժման դիահերձարաններ:
Ընկերությունն Իրաքում ամերիկյան զորքերին ապահովել է սննդով, տրանսպորտով, նրանց համար ժամանակավոր կացարաններ կառուցել և այլ ծառայություններ մատուցել:
Ընկերության դեմ հետաքննությունը սկսվել է 2004-ին՝ Պենտագոնում աուդիտորական ստուգումից հետո, և շարունակվում է առ այսօր:








































